Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

Արտակ Զեյնալյանը ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային 
ընտրակարգով

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով` «Մենք» կուսակցությունների դաշինքի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը:

«Ես մասնակցում եմ ընտրություններին: Պատգամավորի թեկնածու եմ: Լինելու եմ ցուցակում և առաջադրվելու եմ նաև ռեյտինգային ընտրակարգով, ընտրության արդյունքները կորոշեն առաջիկա խորհդրարանի ու գործադիր իշխանության կազմը: Մենք հիմա քննարկում ենք նաև այն հարցերը, թե ով որ տարածքում է առաջադրվելու: Առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի խոսքով` իրենց դաշինքն ամեն ինչ անելու է, որպեսզի դրական ու բարձր արդյունք գրանցեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]