Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սամվել Բալասանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և կաջակցի Ֆելիքս Ցոլակյանին

Սամվել Բալասանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և կաջակցի 
Ֆելիքս Ցոլակյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամվել Բալասանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու,  անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտեց Բալասանյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Ֆելիքս Ցոլակյանն առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]