Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մարտ

Նորվեգիան կփակի Բաքվում իր դեսպանատունը ու նորը կբացի Թբիլիսիում


ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն հայտնել է, որ պաշտոնական Օսլոն ծրագրում է 2019 թվականին նոր դեսպանատուն բացել Թբիլիսիում: Բաքվում գործելու է միայն երկրի գլխավոր հյուպատոսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է վրացական Civil.ge-ն:

Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը գործում էր 1998 թվականից ի վեր: Դեսպանատան փակումից հետո Ադրբեջանի հարցերով կզբաղվի Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղակայված Նորվեգիայի ներկայացուցչությունը:

Արտգործնախարարը նշել է, որ իրենք նման քայլի են գնում՝ հաշվի առնելով Նորվեգիայի շահերն ու հետաքրքրությունները Հարավային Կովկասում: «Վրաստանը մեր առաջնահերթ գործընկեր երկրներից է եվրասիական տարածաշրջանում: Երկար տարիներ Վրաստանն ընթացել է բարեփոխումների ուղիով, ինչը երկիրն ավելի է մոտեցրել եվրոպական ու եվրատլանտյան համագործակցության կառույցներին»,- հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարարը: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ