1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին

Թրամփը Կալիֆորնիան ընդգրկած հրդեհների համար մեղադրել է տեղական իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա նահանգում բռնկված լայնամասշտաբ անտառային հրդեհների մեղավոր է հայտարարել տեղական իշխանություններին՝ սպառնալով նահանգը զրկել դաշնային ֆինանսավորումից, եթե աղետների դեմ պայքարի համար հատկացումների ոչ նպատակային խնդիրը չկարգավորվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կալիֆորնիայում այս մասշտաբային հրդեհների միակ պատճառը անտառային տարածությունների վատ կառավարումն է: Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, մինչդեռ մարդիկ շարունակում են մահանալ, և այս ամենն անտառային տարածությունների վատ կառավարման հետևանքով: Անմիջապես կարգավորեք խնդիրը, հակառակ դեպքում դաշնային միջոցներ այլևս չեք ունենք»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Կալիֆորնիայի հյուսիսում հրդեհները սկսվել են նոյեմբերի 8-ից, դրանց հետևանքով զոհվել է 9 մարդ: Հրդեհն այժմ ընդգրկում է 36 հազար հեկտար տարածք, այն ոչնչացրել է գրեթե 7 հազար շինություն, մեծամասամբ բնակելի տներ: Սեփական տները ստիպված է եղել լքել շուրջ 250 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]