Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ. Երևանի գլխավոր ճարտարապետն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

Մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ. Երևանի գլխավոր 
ճարտարապետն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից: 

«Առաջին անգամ՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հյուրընկալելիս:

Մայրաքաղաքի վերաբերյալ քաղաքաշինական որոշ խնդիրներ քննարկելուց հետո, Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանն ընդունել են «Դալան թեքնոլոջիս» խմբի ներկայացուցիչներին:

Խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծը:

Նա խոսել է այն մասին, որ Հայաստանում՝ գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան: ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում տեղակայված են խորհրդային շենքերում և բավականին դժվար է ապահովել համապատասխան պայմաններ՝ այս սեկտորի մեջ օրեցօր ներգրավվող անձանց որակյալ աշխատանքի համար:

Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանը ողջունել են միանական լուծումներ ենթադրող ծրագրի գաղափարը, առաջարկող կողմի հետ միասին քննարկել որոշ խնդիրներ:

Համալիրը, որը նախագծվել է «Շենքերի սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիայի» չափորոշիչներով (Boma), նախատեսված է 2600 աշխատակցի համար:

Այն ներառելու է գրասենյակային տարածքներ, հանգստի ենթակառուցվածքներ, ուսումնական կենտրոն, ունենալու է ժամանակակից լուծումներով հագեցած արտաքին միջավայր:«Մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ».


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]