Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարլսենն աշխարհի չեմպիոն մրցախաղի առաջին պարտիայում կիսեց միավորը Կարուանայի հետ

Կարլսենն աշխարհի չեմպիոն մրցախաղի առաջին պարտիայում կիսեց միավորը Կարուանայի հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոն տիտղոսի համար մրցախաղը Ֆաբիանու Կարուանայի և Մագնուս Կարլսենի միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին պատիայում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի վերջնամասում առավելություն էր ստացել: Պարտիան 115-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Հաջորդ` երկրորդ տուրում, Ֆաբիանու Կարուանան կխաղա սև խաղաքարերով:

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև տեղի կունենա ս. թ. նոյեմբերի 9-28-ը: Մրցախաղը կանցկացվի Լոնդոն քաղաքում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրեր՝ նոյեմբերի 9, 10, 12, 13, 15, 16, 18, 19, 21, 22, 24, 26: Հանգստյան օրեր՝ 11, 14, 17, 20, 23, 25: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցախաղի մրցանակային հիմնադրամն է 1 միլիոն եվրո: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]