Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետների ավտոշարասյունը վթարի Է ենթարկվել

Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետների ավտոշարասյունը վթարի Է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոշարասյունը, որով ընթանում Էին Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետներ Շառլ Միշելը եւ Թերեզա Մեյը, նոյեմբերի 9-ին վթարի Է ենթարկվել Բելգիայի ավտոմայրուղում, տուժել Է երկու ոստիկան:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DH.be հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Ոստիկանության կողմից միջադեպի պաշտոնական հաստատում դեռեւս չի եղել: Բելգիայի վարչապետի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել Է, որ նա բրիտանացի պաշտոնակցի հետ նոյեմբերի 9-ին երկրի հարավի Մոնս քաղաքի զինվորական գերեզմանատուն Է այցելել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների շրջանակներում:

Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել E42 ճանապարհով կառավարական ավտոշարասյան Մոնսի ուղղությամբ ընթացքի ժամանակ, որտեղ գտնվում Է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի շտաբը: Ճշտվում Է, որ վարչապետներին ուղեկցող ոստիկան մոտոցիկլավարները մխրճվել են իրենց առջեւ հայտնված ավտոմեքենայի մեջ, ինչից հետո ընկել են ճանապարհի վրա: Նրանց հոսպիտալացրել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]