Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Իտալիան հրաժարվեց ԵՄ-ի ճնշման ներքո փոխել բյուջեի նախագիծը

Իտալիան հրաժարվեց ԵՄ-ի ճնշման ներքո փոխել բյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիան չի պլանավորում հաջորդ տարվա բյուջեի նախագիծը վերանայել Եվրահանձնաժողովի պահանջներին համսապատասխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իտալիայի փոխվարչապետ Լուիջի դի Մայոն հայտարարել Է Օտարերկրյա մամուլի ասոցիացիայի ներկայացուցիչների հետ Հռոմում կայացած հանդիպմանը:

Նա նաեւ հասկանալ Է տվել, թե չի հավատում Բրյուսելի կողմից Իտալիայի նկատմամբ որեւԷ տուգանային միջոցի, հայտնում Է Bloomberg գործակալությունը: Բացի այդ, Իտալիայի փոխվարչապետը վստահություն Է հայտնել, որ Իտալիան կմնա եվրոգոտու կազմում: «Ես դա երաշխավորում եմ որպես փոխվարչապետ»,-նրա խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Ժամանակները փոխվել են. անցած տարվա ընթացքում ես ավելի վստահ եմ դարձել, որ հարկավոր Է մնալ եվրոգոտում»,-հավելել Է նա:

Իտալիայի կառավարությունը պետք Է նոյեմբերի 13-ից ոչ ուշ Բրյուսելին ներկայացնի բյուջեի վերանայված նախագիծը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մերժել Է Իտալիայի բյուջեի նախագիծը, որը 2019 թվականին դեֆիցիտը նախատեսում Է ՀՆԱ-ի 2,4 տոկոսի չափով, եւ Հռոմին մեղադրել Է չափազանց լավատեսական կանխատեսումների մեջ: Սպասվում Է, որ նոյեմբերի 21-ին Եվրահանձնաժողովը կհաստատի իր դիրքորոշումը վերանայված փաստաթղթի նկատմամբ: Դի Մայոն հայտարարել Է, որ պատրաստ Է երկխոսության, բայց ընդսմին հնարավոր զիջումների ոչ մի ազդանշան չի տվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]