Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԻՊ-ն ստանձնել Է Մելբուռնում իրականացված հարձակման պատասխանատվությունը. Reuters

ԻՊ-ն ստանձնել Է Մելբուռնում իրականացված հարձակման պատասխանատվությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է նոյեմբերի 9-ին Մելբուռնում անցորդների վրա հարձակման պատասխանատվությունը, որը կատարվել Է դանակով զինված տղամարդու կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը: Ոստիկանությունը նոյեմբերի 9-ին Մելբուռնի գործարար թաղամաս Է ժամանել այն բանից հետո, երբ ավտոմեքենան մխրճվել Էր առեւտրի կենտրոնի շենքի մեջ ու բռնկվել:

Դրանից հետո ժամանած կարգի պահապանների վրա Է նետվել դանակով զինված մի մարդ՝ գոռալով «Ալլահ Աքբար»: Հարձակման հետեւանքով տուժել Է երեք անցորդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել Է, իսկ երկուսը հիվանդանոց են տեղափոխվել դանակի վերքերով: Գրոհի ընթացքում չարագործը հրազենային վերք Է ստացել ոստիկաններից եւ ավելի ուշ մահացել հիվանդանոցում: Նշվում Է, որ ենթադրյալ հանցագործը Սոմալիից Ավստրալիա Է տեղափոխվել 1990-ական թվականներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]