Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում կարգազանցներին կնույնականացնեն նրանց քայլվածքով

Չինաստանում կարգազանցներին կնույնականացնեն նրանց քայլվածքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի ոստիկանները կսկսեն մարդկանց նույնականացնել ըստ նրանց քայլվածքի: Համապատասխան տեխնոլոգիան ստեղծվել Է Watrix ընկերության կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը: Շանհայը եւ Պեկինը դարձել են առաջին քաղաքները, որտեղ սկսել Է աշխատել նոր տեխնոլոգիան: Ծրագրի արհեստական ինտելեկտը կարող Է մարդուն ճանաչել մինչեւ 50 մետր հեռավորության վրա, նաեւ թիկունքից:

«Մենք կարող ենք նույնիսկ չհամագործակցել մարդկանց հետ մարդկանց հետ՝ նրանց ճանաչելու համար: Քայլվածքն անկարելի Է կեղծել՝ կաղալով կամ քայլերն ավելի լայն գցելով, որովհետեւ մենք վերլուծում ենք կոնկրետ մարմնի բոլոր առանձնահատկությունները»,-հայտարարել Է ընկերության գլխավոր տնօրեն Խուան Յունչժենը: Համակարգը վերլուծում Է մարդու ուրվապատկերը եւ ստեղծում նրա քայլվածքի մոդելը: Սակայն Watrix-ի մշակումը չի կարող քաղաքացիների անձերը նույնականացնել իրական ժամանակում, տեսագրություններն անհրաժեշտ Է ծրագիր ներբեռնել ձեռքով: Մեկժամանոց հոլովակի վերլուծությունը կտեւի 10 րոպե: Յունչժենի տեղեկատվության համաձայն, տեխնոլոգիան աշխատում Է 94 տոկոսի հանող ճշգրտությամբ: Լավագույն արդյունքն ստանալու համար այն կարող Է տարածվել դեմքերի ճանաչման համակարգի հետ միասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]