Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հռոմի պապը խաղաղության կոչ Է արել Մերձավոր Արեւելքում

Հռոմի պապը խաղաղության կոչ Է արել Մերձավոր Արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ Է արել Մերձավոր Արեւելքում, ամենից առաջ, Իրաքում եւ Սիրիայում՝ ընդգծելով այն վիթխարի տառապանքները, որոնց այդ տարածաշրջանում ենթարկվում են տարբեր դավանանքի քրիստոնյաները:

Նոյեմբերի 9-ին քահանայապետն այս կոչով հանդես Է եկել Վատիկանում Արեւելքի ասորի եկեղեցու Պատրիարք-կաթողիկոս Մար Գիվարգիս Գ-ի հետ կայացած հանդիպման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք եւս զգում ենք այն ողբերգական իրադրությունից բխող մեծ տառապանքները, որի մեջ Մերձավոր Արեւելքում ապրում են մեր շատ եղբայրներ եւ քույրեր՝ բռնության զոհեր, որոնք հաճախ հարկադրված են լինում լքել այն երկրները, որտեղ նրանք միշտ ապրել են»,- հայտարարել Է քահանայապետը: «Մենք միասին կաղոթենք՝ Տիրոջից խաղաղության պարգեւ հայցելով Մերձավոր Արեւելքի համար, ամենից առաջ, Իրաքի եւ Սիրիայի համար»,- ընդգծել Է Հռոմի պապը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am