Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Վրացական երազանքի» կողմնակիցները նոյեմբերի 11-ից ակցիաներ կսկսեն ամբողջ Վրաստանում

«Վրացական երազանքի» կողմնակիցները նոյեմբերի 11-ից ակցիաներ կսկսեն ամբողջ Վրաստանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանքի» կողմնակիցները նոյեմբերի 11-ից «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման կազմակերպման շրջանակներում ակցիաներ կսկսեն Վրաստանի բոլոր տարածաշրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Կազմակերպիչների տեղեկատվությամբ, մինչեւ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը ակցիաներ տեղի կունենան բոլոր մեծ քաղաքներում, իսկ քվեարկության նախօրյակին զանգվածային ակցիա կկայանա Թբիլիսիի Առաջին հանրապետության հրապարակում: Ինչպես IPN-ին հայտնել Է սակրեբուլոյի (մունիցիպալ ժողով) պատգամավոր, «Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժման անդամ Վաթո Շաքարիշվիլին, ակցիաներ են անցկացվելու երկրի բոլոր տարածաշրջաններում, որպեսզի բնակչությանը հորդորեն՝ «մերժել «Ազգային շարժման» ռեժիմի վերադարձը»:

«Ես պաշտպանում եմ ազատությունը» շարժմանը ես միանում եմ ոչ թե որպես քաղաքական գործիչ կամ ինչ-որ կուսակցության ներկայացուցիչ, այլ որպես շարքային քաղաքացի, որը նաեւ անցած տարիներին Էր կանգնած ազատության պաշտպանության դիրքերում, կանգնած Է նաեւ այսօր… Մարդիկ առավելագույնս համախմբված ու միասնական են՝ պաշտպանելու այն արժեքները, որոնք 2012 թվականին վրացական հասարակության կողմից ձեռք են բերվել «Վրացական երազանքի» եւ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդությամբ: Հասարակությունը դրա համար շատ բարձր գին Է վճարել: Մենք մտադիր ենք լինել Վրաստանի տարբեր տարածաշրջաններում: Առաջին հանդիպումը պլանավորված Է նոյեմբերի 11-ին Թելավում, այնուհետեւ Բաթումում, Քութայիսում եւ ամենուրեք, որտեղ այս կարճ ժամկետում հնարավորություն կլինի բնակչությանը հորդորել՝ կանգնել ազատության պաշտպանության դիրքերում»,-հայտարարել Է Վաթո Շաքարիշվիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]