Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Սրբազան Քաhանայապետին

Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Սրբազան Քաhանայապետին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրաժեշտ է տվել Հռոմի Սրբազան Քաhանայապետին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա գրել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Երեկ՝ որպես պաշտոնաթող դեսպան, հրաժեշտ տվեցի Հռոմի Սրբազան Քաhանայապետին: Նայելով Ֆրանցիսկոսի աչքերին՝ դժվար էր արտաբերել, թե ինչ եմ զգում ես իրենից ճառագող արդարության, հիշողության և ուժի ներքո: Պապին փոխանցեցի մեր բոլորի սերն ու երախտագիտությունը: Շնորհակալ եմ Ձեզ, Սրբազա՛ն Քահանայապետ, որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և պարզապես որպես մարդ, ում Դուք ընդունեցիք և սիրեցիք: Միշտ կլինեք բոլորիս աղոթքներում»,-նշված է Մինասյանի գրառման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]