Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

12-ամյա վանաձորցի երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի 12-ամյա տղայի մահվան հետ կապված քննչական կոմիտեում այս պահի դրությամբ քրեական գործ դեռ չկա հարուցված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը:

Նրա խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է նոյեմբերի 6-ից որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: 

Նշենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Երեխան ուներ աուտիզմ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ