Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նշվել Է զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիրը

Նշվել Է զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Which սպառողների ասոցիացիայի աշխատակիցները կազմել են ճանապարհորդությունների համար ամենաանվտանգ երկրների վարկանիշը: Ամբողջական ցանկը հրապարակված Է Which-ի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնագետները 20 ամենատարածված տուրիստական ուղղությունները վերլուծել են չորս չափանիշով. հանցավորության մակարդակ, սպառնալիք առողջությանը, ահաբեկչական գործողության եւ տարերային աղետների հավանականություն: Բոլոր պարամետրերով ամենաանվտանգ երկիրը դարձել Է Իսլանդիան: Իսլանդիային հաջորդում Է Արաբական Միացյալ Էմիրությունները:

Սակայն այդ երկրում ահաբեկչական գործողության հավանականությունը եղել Է բարձր: Երրորդ տեղում Է Սինգապուրը, այնուհետեւ՝ Իսպանիան եւ Ավստրալիան: Տուրիստական ուղեւորությունների համար առավել վտանգավոր երկրներ են ճանաչվել Թուրքիան եւ Հարավային Աֆրիկան: Այդ երկրներում բարձր Է հանցավորության մակարդակը, ինչպես նաեւ մեծ Է վիրուսներով վարակվելու սպառնալիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]