Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դանակահարություն Դեբեդավանում. 15-ամյա դեռահասը դասասենյակում դանակահարել է հասակակցին

Դանակահարություն Դեբեդավանում. 15-ամյա դեռահասը դասասենյակում 
դանակահարել է հասակակցին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած, կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2002 թ. ծնված Ռ. Օ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ռ.Օ.-ն վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, Դեբեդավան բնակավայրի միջնակարգ դպրոցի դասասենյակում, 2003 թ. ծնված Գ. Ե.-ի հետ վիճաբանության ժամանակ, վերջինիս կողմից գրպանի դանակով հարվածելու հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]