Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շվեյցարիայում լազերի օգնությամբ օդում անօդաչուների լիցքավորման տեխնոլոգիա են մշակում

Շվեյցարիայում լազերի օգնությամբ օդում անօդաչուների լիցքավորման տեխնոլոգիա են մշակում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Լոզան քաղաքի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում (EPFL) մշակում են օդում լազերի օգնությամբ անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) լիցքավորման տեխնոլոգիա: Համակարգի հանգուցային բաղադրիչը սեփական լաբորատորիայում աճեցված արհեստական ալմաստն Է, որի շնորհիվ լազերային ճառագայթը բավականին հզոր Է դառնում, որպեսզի Էներգիայով սնուցի զգալի տարածության վրա գտնվող մուլտիկոպտյորը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես իր կայքում նշում Է EPFL-ը, այդ տեխնոլոգիան կարող Է օգտագործվել նաեւ արբանյակներին Էներգիայի եւ տեղեկատվության փոխանցման համար: Ճառագայթն անվնաս Է մարդկանց առողջության համար, այն մաշկի այրվածքներ չի առաջացնում:

Անօդաչու թռչող սարքերն ավելի ու ավելի լայնորեն են կիրառվում, նրանց կողմից կատարվող առաջադրանքների բազմազանությունը մեծանում Է: Սակայն չնայած մշտական տեխնիկական կատարելագործմանը, դրոններն ունեն իրենց աքիլեսյան գարշապարը՝ առանց լրալիցքավորման դրանք օդում երկար ժամանակ չեն կարող գտնվել:

Սարքն արագորեն ծախսում Է կուտակիչների Էներգիան, ահա թե ինչու գիտնականներն ու ինժեներները շատ հեռանկարային են համարում գետնից լազերային ճառագայթի օգնությամբ լիցքավորումը: Եթե պահանջվի լիցքավորել խոշոր ԱՕԹՍ, ապա կարելի Է գործարկել մի քանի լազերներ, պարզաբանում են մասնագետները: EPFL-ում դրոնների լիցքավորման համակարգի նախատիպը հույս ունեն ստեղծել 2019 թվականի սկզբին, իսկ դրա առեւտրային կիրառումը կարող Է սկսվել 2020 թվականին: Շվեյցարացի գիտնականները եւ ինժեներները դրա հետի մեկտեղ կարծում են, որ անօդաչուն, այնուամենայնիվ, այդ համակարգից անկախ կուտակչի կարիք կունենա ի դեպս դրա վնասվելու կամ գետնից լիցքավորվելու ունակությունից զրկվելու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]