1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քննարկվել է Հայաստանի զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը

Քննարկվել է Հայաստանի զարգացման քաղաքականության գործառնության 
կառուցվածքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Ժենիվև Բոյեղուիի գլխավորած թիմի հետ՝ քննարկելու Հայաստանի առաջիկա զարգացման քաղաքականության գործառնության կառուցվածքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատարը առաքելության առաջարկով ներկայացրել է Հայաստանի կառավարության մոտեցումները մրցակցային միջավայրի բարելավման շուրջ, ինչը, Տիգրան Խաչատրյանի հավաստամամբ, ներկայիս կառավարության առաջնահերթություններից է։ Տիգրան Խաչատարյանն անդրադարձել է նաև պետություն-մանավոր գործընկերության օրենսդրական փաթեթին՝ նշելով, որ այն անցել է մշակման վերջնական փուլը։ Մտքեր են փոխանակվել տվյալ ինստիտուտի արդյունավետ գործարկման կառուցակարգային պահանջների շուրջ: Ներկայացվել են օտարերկրյա ներդրումների պաշտպանությանն ուղղված օրենսդրական քայլերը։ Կողմերը քննարկել են  նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքը, անդրադարձել ՀԲ-ի «Գործարարություն 2019» զեկույցում Հայաստանի առաջխաղացմանը, արձանագրած հաջողություններին և այն բացերին, որոնց շտկումը կբարելավի երկրի դիրքերը զեկույցում։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հենց մուտքերի և մրցակցային  պայմանների բարելավումը, կոռուպցիայի բացառումը կարող են խթանել երկրում բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի ձևավորմանը։

Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի թիմի հետ քննարկել է նաև նախատեսվող հարկային բարեփոխումները՝ հատկապես բիզնեսի վրա ազդեցության տեսանկյունից: Ներկայացվել են նաև եկամտահարկի նվազեցման ուղղությամբ կառավարության մոտեցումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]