1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ճապոնիայում առաջին անգամ iPS-բջիջներ են փոխպատվաստել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի ուղեղում

Ճապոնիայում առաջին անգամ iPS-բջիջներ են փոխպատվաստել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի ուղեղում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիոտոյի համալսարանի մի խումբ գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտի ուղեղում մակածված ցողունային բջիջներից (iPS) աճեցված նյարդային բջիջների փոխպատվաստման վիրահատություն: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտարարել Է Ճապոնիայի համալսարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ վիրահատությունն անցել Է հաջող, հիվանդի մոտ ոչ մի կարգի բացասական հետեւանքներ չեն արձանագրվել: Ներկայում համալսարանի մասնագետները շարունակում են հիվանդի հսկողությունը: «Համագործակցելով դեղագործական ձեռնարկությունների հետ՝ մենք ցանկանում ենք պատրաստել iPS-բջիջներից ստեղծված նյարդային բջիջներ, որոնք մատչելի լինեն ամբողջ աշխարհում»,- նշել են համալսարանի աշխատակիցները:

Վիրահատությունը մեծ քայլ Է դարձել Պարկինսոնի հիվանդության իրական բուժման ճանապարհին: Ավելի վաղ Կիոտոյի համալսարանը հայտնել Էր, որ իր գիտնականներն iPS-բջիջների պաշար են ստեղծել այն 5 միլիոն նյարդային բջիջներից, որոնք դոֆամին հորմոն են արտադրում: Հենց դրա պակասն Էլ համարվում Է Պարկինսոնի հիվանդության առաջացման գլխավոր պատճառներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]