Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հաջորդ շաբաթ կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթը

Հաջորդ շաբաթ կմեկնարկի հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված 
միջոցառումների շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկող հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթվա միջոցով նպատակ է դրված ամենուրեք և յուրաքանչյուրին հասցնել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համաշխարհային առողջապահության արդիական հիմնախնդիրն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շաբաթը կմեկնարկի նոյեմբերի 12-ին և կտևի մինչև նոյեմբերի 16-ը:

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հակազդման համատեղ պայքար ծրագիրը: Դրա հեռահար նպատակն է նվազագույնի հասցնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության բացասական ազդեցությունները գյուղատնտեսության ոլորտում՝ սննդամթերքի անվտանգության, շրջակա միջավայրի, և, որպես հետևանք, մարդու առողջության վրա:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աշխատակից Զարուհի Բեգլարյանն ասաց, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառմանն ուղղված միջոցառումների շաբաթի կարգախոսը «Մեկ առողջություն»-ն է:

«Մենք աշխատելու ենք Սննդի անվտանգության տեսչության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ: Տեխնիկական աջակցություն ենք տրամադրելու 3 հիմնական ուղղությամբ՝ օրենսդրական դաշտի վերանայում, լաբորատոր ցանցի վերազինում և հզորացում, իրազեկում»,- նշեց Զարուհի Բեգլարյանը:

Ըստ միջազգային տվյալների՝ ամբողջ աշխարհում արտադրված հակաբիոտիկների 50 տոկոսից ավելին օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում՝ մասնավորապես որպես կերային հավելում: Վերջին 30 տարվա ընթացքում հակաբիոտիկների կիրառումը գյուղատնտեսության ավելացել է 30 անգամ, իսկ առողջապահության ոլորտում՝ 10:

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց, որ հակաբիոտիկների պատշաճ կիրառման հարցի շուրջ ակտիվ գործունեություն է ծավալում Կենդանիների համաշխարհային կազմակերպությունը:

«Մի քանի օր առաջ այդ կազմակերպությունը Մարոկկոյում անցկացրեց մի գագաթնաժողով, որտեղ առաջարկներ եղան անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկային կայունության դեմ պայքարի վերաբերյալ: Շատ եմ կարևորում միջգերատեսչական համագործակցությունը, որովհետև ամբողջ աշխարհում սկսել է մեկ առողջություն սկզբունքը, որտեղ ներառված է և՛ անասնաբուժությունը, և՛ առողջապահությունը, և՛ բնապահպանությունը: Այս երեք ոլորտներով աշխատանքներ իրականացնելու դեպքում մենք կունենանք անհավանական և լուրջ արդյունքներ»,- ընդգծեց Ավետիսյանը և հավելեց, որ այս շաբաթվա շրջանակում աշխատանքների ցանկ է կազմվել՝ ստուգել անասնաբույժների ունակությունները և նրանց տեղեկացված լինելը, ագրեսիվ քարոզչություն տանել գյուղատնտեսությամբ զբաղվող անհատների կամ ֆերմերների հետ՝ անհիմն հակաբիոտիկների օգտագործումից ետ պահելու համար:

2012 թվականին ԱՀԿ փորձագետների կողմից Հայաստանում իրականացվեց հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով գնահատում, որի արդյունքները արտացոլվեցին ԱՀԿ-ի կողմից հրատարակված զեկույցում: ԱՀԿ հաշվարկների համաձայն, եթե չիրականացվեն համապատասխան միջոցառումներ, մինչև 2050 թվականն աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]