Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Disney-ը «Աստղային պատերազմների» պրիկվել կնկարահանի իր հոսքային ծառայության համար

Disney-ը «Աստղային պատերազմների» պրիկվել կնկարահանի իր հոսքային ծառայության համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney կինոստուդիան պատրաստվում Է սերիալ նկարահանել, որը կդառնա «Վտարակ-մեկ: Աստղային պատերազմներ: Պատմություններ» (2016 թ.) ֆիլմի պրիկվելը, եւ այն ցուցադրել Disney+ հոսքային վիդեոյի սեփական ծառայությունում: Այդ մասին, ինչպես գրում Է Reuters գործակալությունը, նոյեմբերի 8-ին հայտնել Է ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Disney-ը մտադիր Է սերիալի նկարահանումներին ձեռնամուխ լինել հաջորդ տարի. նախագծի համար անվանում դեռեւս չի ընտրվել: Դրա դերակատարներից մեկը կլինի մեքսիկացի դերասան Դիեգո Լունան. սերիալում կցուցադրվեն «Վտարակ-մեկ»-ում նրա մարմնավորած հերոսի արկածները: Այգերի խոսքով՝ շոուում կցուցադրվեն «պատմություններ», որոնք լի են լրտեսությամբ եւ համարձակ փորձերով՝ վերադարձնելու անողոք Կայսրության ճիրաններում հայտնված գալակտիկայի հույսը:

Սերիալի թողարկման ժամկետը ներկայում հայտնի չԷ: Ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների» օրիգինալ եռերգությունն ավարտվել Է 1983 թվականին: Միայն 1990-ական թվականների վերջին նա որոշեց վերաթողարկել ֆրանշիզան՝ երեք ֆիլմ նկարահանելով այն իրադարձությունների մասին, որոնք նախորդել են առաջին երեք Էպիզոդների գործողությանը: 2012 թվականին Լուկասի Lucasfilm («Լուկասֆիլմ») ընկերությունը ձեռք բերեց Disney կինոստուդիան: 2015 թվականին Էկրան բարձրացավ «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 7-րդ: Ուժի զարթոնքը» ֆիլմը, որին հաջողվեց ավելի քան 2 մլրդ դոլար հավաքել ամբողջ աշխարհում: Անցյալ տարի լույս Է տեսել «Աստղային պատերազմներ: Էպիզոդ 8-րդ: Վերջին ջեդայները» կինոնկարը՝ հավաքելով 1,3 մլրդ դոլար: «Վտարակ մեկ: Աստղային պատերազմներ

: Պատմություններ» կինոնկարը, որը թողարկվել Է 2016 թվականին, դարձել Է օրիգինալ սագայի առաջին սփին-օֆֆը: 2018 թվականին երկրպագուները դիտեցին երկրորդ նման ճյուղավորումը՝ «Հան Սոլո. Աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]