Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ բողոք է հղել Միջազգային ծովային կազմակերպություն. Deutsche Welle

Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ բողոք է հղել Միջազգային ծովային կազմակերպություն. Deutsche Welle

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Միջազգային ծովային կազմակերպությանը (ՄԾԿ) կոչ Է արել գնահատելու ԱՄՆ-ի պատժամիջոցներնի օրինականությունը, որոնք վնաս են պատճառում Իրանի առեւտրական նավերին: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Գերմանիայի Deutsche Welle հեռուստառադիոընկերության պարսկական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջազգային ծովային կազմակերպության նախագահի անունով նամակը, կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում Է Լոնդոնում, ուղարկել Է Մեծ Բրիիտանիայում Իրանի դեսպանությունը: Ինչպես Twitter-ում հայտնել Է թագավորությունում Իրանի դեսպան Համիդ Բայեդինեժադը, բողոքում նշված Է, որ պատժամիջոցները «խախտում են նավարկության ոլորտում միջազգային համաձայնագրերը» եւ «սպառնում են ծովային հաղորդակցության անվտանգությանը»:

Դիվանագիտական ներկայացուցչությունը ՄԾԿ-ի անդամ պետությունների ասամբլեային խնդրում Է հատուկ կարգով քննարկել այդ հարցերը: Թեհրանի այս արձագանքն ստացվել Է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարություններից հետո:

Նոյեմբերի 8-ին կայացած ճեպազրույցում նա ընդգծել Է, որ «նավթային» պատժամիջոցների սահմանումից հետո ԱՄՆ-ը «ցանկանում Է երկրներին նախազգուշացնել Է Իրանի տնտեսության «նավագնացային հատվածի հետ գործարարություն վարելու վտանգի մասին»: Նա նաեւ պնդել Է, որ շուրջ մեկ տասնյակ իրանական նավթալցանավեր անջատել են իրենց ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]