Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Մեկնարկում է ֆուտբոլի կանանց առաջնությունը


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի կանանց առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 10-ին և 11-ին մեկնարկում են Հայաստանի կանանց ֆուտբոլի առաջնությունները Ա և Բ խմբերում:

Ա խմբում ընդգրկված են «Անի-1», «Անի-2», «Արփի», «ԱՖԴ-Հոմենմեն», «Գյումրի» և «Գոլզ-Գորիս» թիմերը:

 Բ խմբում կմրցեն «Անի-3», «Գոլզ-Եղեգնաձոր», «Գյումրի-2», «Գյումրի-3», «Թեղենիս» և «Թխաձոր-աղջիկներ» թիմերը:

Առաջնություններն անցկացվելու են շրջանաձև մրցակարգով՝ երկու շրջանով, և կավարտվեն 2019 թվականի ապրիլին:   




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ