Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կուրցը ՌԴ-ից տեղեկատվություն է պահանջել լրտեսության մեջ կասկածվող նախկին գնդապետի վերաբերյալ

Կուրցը ՌԴ-ից տեղեկատվություն է պահանջել լրտեսության մեջ կասկածվող նախկին գնդապետի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննան ռուսական կողմից «թափանցիկ» տեղեկատվություն Է պահանջում ավստրիական բանակի նախկին գնդապետի հետ կապված իրադրության առնչությամբ, որը կասկածվում Է Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Այժմ մենք ռուսական կողմից պահանջում ենք թափանցիկ տեղեկատվություն: Դեսպանը կամ ավելի ստույգ՝ լիազոր ներկայացուցիչը, որովհետեւ դեսպանը ներկայում Ավստրիայում չԷ, կանչվել Է ԱԳ նախարարություն: Մնացած ամեն բան մենք կքննարկենք եվրոպացի մեր գործընկերների հետ»,-նոյեմբերի 9-ին լրագրողներին ասել Է Կուրցը: Ավելի վաղ Kronen Zeitung հրատարակությունը հայտնել Էր, որ Ավստրիայի զինված ուժերի նախկին գնդապետ Է ձերբակալվել 20 տարվա ընթացքում Ռուսաստանի օգտին հետախուզական գործունեության կասկածանքով: ՌԴ դեսպանությունը հրաժարվել Է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրությունը:

Սկանդալի պատճառով Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը չեղարկել Է իր ուղեւորությունը Ռուսաստան, որը պլանավորված Էր դեկտեմբերի 2-3-ին:

Թերթի տվյալներով՝ գնդապետը պետք Է տեղեկատվություն հավաքեր ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի մասին, ինչպես նաեւ մանրամասն տեղեկատվություն՝ ավստրիացի բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]