Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չեխիայի նախագահը չի բացառել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը

Չեխիայի նախագահը չի բացառել նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ավելի խոշոր տնտեսական ճգնաժամ Է կանխատեսում, քան այն ճգնաժամը, որը միջազգային հանրակցությունն ընդգրկեց 2008 թվականին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Barrandov հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեզ տնտեսական ճգնաժամ Է սպառնում, հնարավոր Է, ավելի խոշոր, քան բռնկվել Էր 2008 թվականին,- նշել Է նախագահը:- Բայց դա տեղի կունենա ոչ այն պատճառով, թե ինչ-որ տնտեսական ցիկլ գոյություն ունի: Դա (ոչ մասնագետներին ճգնաժամի պատճառները բացատրելու) հարմար ֆիկցիա Է: Իրականում ճգնաժամ Է առաջացնում ոչ որակյալ (կառավարչական) որոշումը»:

Նման որոշում կարող Է լինել, նախագահի կարծիքով՝ ազգային կառավարությունների կողմից հովանավորության քաղաքականության իրականացումը սեփական արտադրողների նկատմամբ: «Հովանավորությունը տխմարություն Է: Այն վնաս Է հասցնում բոլոր երկրներին»,- ասել Է Զեմանը:

Որպես օրինակ նախագահը, որը չեխ առաջատար տնտեսագետներից մեկն Է, բերել Է չինական պողպատի համար ԱՄՆ-ի մաքսերի աճի հնարավորությունը: ԱՄՆ-ի բյուջեն որոշակի շահույթ կստանա, բայց այդ երկրի ավտոմոբիլաշինությանն անհամեմատելի վնաս կհասցվի, ասել նա: «Ես (հանդես եմ գալիս) ցանկացած մաքսային արգելքների վերացման օգտին: Եթե դա տեղի չունենա, ապա կարելի Է սպասել, որ չին-ամերիկյան առեւտրական պատերազմն սպառնալիք կստեղծի ամբողջ աշխարհի համար»,- նախազգուշացրել Է Զեմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]