Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ- տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ
12:43, 9 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն սոցիալ-տնտեսական մի շարք հարցերի վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններին:
Նախագահը կարեւորել է հանրային ծառայությունների որակի բարձրացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում