Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մելբուռնում մարդ Է զոհվել դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով

Մելբուռնում մարդ Է զոհվել դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մելբուռնում մարդ Է զոհվել դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում պատմել Է Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Դեւիդ Քլեյթոնը: «Երեք մարդ դանակի վերքեր Է ստացել: Ցավոք, նրանցից մեկը տեղում մահացել Է: Մյուս երկուսը ներկայում գտնվում են հիվանդանոցում»,-ճշտել Է նա:

ԶԼՄ-ների տվյալներով՝ բախումը տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ մի ավտոմեքենա Է բռնկվել Սուոնսթոն-սթրիթ փողոցում: Տեսադիտարկման խցիկների կադրերում երեւում Է՝ ինչպես Է տղամարդը, զենքը թափահարելով, նետվում ոստիկանության սպայի վրա: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ հարձակվողին բռնել են, ոստիկաններից մեկը կրակել Է նրա կրծքին, այժմ տղամարդը օրհասական վիճակում գտնվում Է հիվանդանոցում:

Քլեյթոնը հավելել Է, որ «ահաբեկչության հետ միջադեպի կապը չի հաստատվել», այլ կասկածյալներ առայժմ չկան:

Ոստիկանությունը միջադեպի վայր Է ժամանել այն մասին հաղորդումից հետո, որ ավտոմեքենան մխրճվել Է առեւտրական շենքի մեջ ու բռնկվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]