Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Ավստրիայում բանակի գնդապետի են ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով. Kronen Zeitung


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի հատուկ ծառայությունները նոյեմբերի 8-ին ձերբակալել են ավստրիական բանակի գնդապետի, որը քսան տարվա ընթացքում լրտեսությամբ Էր զբաղվում Ռուսաստանի օգտին: Այս պնդումով նոյեմբերի 9-ին հանդես Է եկել Kronen Zeitung ավստրիական հրատարակությունը՝ հղում անելով Ավստրիայի պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնի Է դարձել, հետաքննություն Է անցկացվում 70-ամյա ավստրիացի պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, որը 1990-ական թվականների վերջից ռուսական ռազմական հետախուզությանը տեղեկատվություն Էր փոխանցում միգրացիոն ճգնաժամի, ավստրիական ռազմական ավիացիայի եւ հրետանային համակարգերի վերաբերյալ: Հրատարակության տվյալներով՝ իր ծառայությունների համար զալցբուրգցի գնդապետն ստացել Է մոտավորապես 300 հազար եվրո: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ հաջողվեց գտնել կասկածյալին»,-հայտարարել են Ավստրիայի պաշտպանության նախարարությունում:

Ավստրիայի դատախազությունը պաշտոնաթող գնդապետի նկատմամբ քրեական գործ Է հարուցել օտարերկրյա ռազմական հետախուզության օգտին աշխատելու հոդվածով, որով կասկածյալին երկու տարվա բանտարկություն Է սպառնում:

Ավստրիայում Ռուսաստանի դեսպանությունը չի մեկնաբանում այս հաղորդագրությունը: «Առանց մեկնաբանությունների»,- ՏԱՍՍ-ին հայտարարել Է դեսպանության մամուլի քարտուղար Բուլատ Խայդարովը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ