Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Ոստիկանները 12-ամյա անհետ կորած երեխայի դին գտել են լճում


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Ըստ ստացվածհաղորդագրության՝ 2006 թվականի ծնված երեխան նոյեմբերի 6-ին ժամը 19:00-իսահմաններում տանից է դուրս է եկել: Երեխան ունի աուտիզմ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ