Բակո Սահակյանն ընդունել է Դավիթ Սանասարյանին
11:23, 9 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում