Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

 Սիրիայում ավելի քան 6 մլն փախստականներ են մնում. ՄԱԿ

 Սիրիայում ավելի քան 6 մլն փախստականներ են մնում. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում դեռեւս 6,2 մլն փախստականներ են մնում այն 5,5 մլն մարդուց զատ, որոնք լքել են երկիրը բազմամյա հակամարտության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ամին Ավադը՝ ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով բյուրոյի տնօրենը:

«ՄԱԿ-ի գնահատումների համաձայն՝ խոսքը վերաբերում Է 6,2 մլն փախստականների: Սիրիայի կառավարությունն այդ թիվը գնահատում Է երեք միլիոն, պնդելով, որ նրանցից շատերը տուն են վերադարձել: Սիրիայի սահմաններից դուրս գտնվում Է 5,5 մլն մարդ»,- նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում հայտարարել Է Ավադը՝ ելույթ ունենալով Մերձավոր Արեւելքի խնդիրներին նվիրված խորհրդաժողովում:

Նա նշել Է, որ Սիրիայի ներսում փախստականները «տառապում են նույնքան, որքան եւ նրանք, ովքեր գտնվում են նրա սահմաններից դուրս»:

Ավադի խոսքով՝ փախստականների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 82 տոկոսը պատրաստ Է տուն վերադառնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]