Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Թրամփը երկարաձգեց Իրանի դեմ 1979 թվականի պատժամիջոցները


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել Է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ գրեթե 40-ամյա վաղեմության հրամանագրի գործողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Կոնգրեսին հղված նամակում, որը հրապարակվել Է նոյեմբերի 8-ին: «Իրանի հետ մեր հարաբերություններն առայժմ չեն նորմալացել»,-արձանագրել Է Թրամփը:

Նա երկարաձգել Է նախագահ Ջիմի Քարտերի թիվ 12170 կատարողական հրամանագրի գործողությունը, որն ստորագրվել Է 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից հետո: Հրամանագիրն ԱՄՆ-ի իշխանություններին լայն լիազորություններ Է ընձեռում սահմանելու պատժամիջոցներ եւ այլ միջոցներ, ինչպես նաեւ կարգավորելու Իրանի հետ առեւտուրը: Մասնավորապես, այն արգելափակում Է Իրանի ցանկացած պետական սեփականություն, որը գտնվում Է ԱՄՆ-ի իրավասության ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ