Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Իտալիայի մարզերի կեսում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել եղանակի պատճառով


ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Նախարարների խորհուրդը հայտարարել Է երկրի 11 մարզերում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վատ եղանակի հետեւանքների վերացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կիջի կառավարական պալատը:

Երկրի իշխանությունները նման միջոցների են դիմում տուժածների օգնության ընթացակարգերի արագացման եւ վնասված տարածքների վերկանգնման համար պետական բյուջեից լրացուցիչ միջոցների տրամադրման նպատակով: Կառավարաթյան նիստի արդյունքներով, որը կայացել Է նոյեմբերի 8-ի երեկոյան, արտակարգ դրություն Է հայտարարվել Իտալիայի 20 տարածաշրջաններից ավելի քան կեսում: Դա երկրի ամբողջ հյուսիսն Է, Սարդինիա եւ Սիցիլիա կղզիները, ինչպես նաեւ կենտրոնական մարզերը, որոնք գտնվում են Ապենինյան թերակղզու արեւմտյան ծովեզերքին:

Ինչպես, ամփոփելով նիստի արդյունքները, հայտնել Է երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, Նախարարների խորհուրդը տարերքի հետեւանքների վերացման նախնական միջոցառումների համար հատկացրել Է 53,5 միլիոն եվրո: «Առաջիկա օրերին եւս 200 միլիոն եվրո կստացվի իմ դեկրետից հետո,- հայտարարել Է նա իր Twitter-ում: Վերջին տվյալներով՝ ամբողջ երկրում տարերքի զոհ Է դարձել 32 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ