Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կալիֆոռնիայում հրդեհը հարյուրավոր շինություններ է ոչնչացրել Պարադայս քաղաքում. Associated Press

Կալիֆոռնիայում հրդեհը հարյուրավոր շինություններ է ոչնչացրել Պարադայս քաղաքում. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Պարադայս քաղաքում հրդեհը հարյուրավոր շինություններ Է ոչնչացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը:

«Պարադայս բնակավայրը զգալի չափով ավերված Է, խոսքը նման մասշտաբի ավերածությունների մասին Է»,- գործակալությունը մեջբերել Է հրշեջ պահպանության տեղական ծառայության ներկայացուցիչ Սքոթ Մակլինի խոսքը: Նրա գնահատումների համաձայն՝ կրակը մոտավորապես 2 հազար շինություն Է ոչնչացրել: Ինչպես ավելի վաղ հայտնել Է Paradise Post թերթը՝ վկայակոչելով օկրուգի շերիֆ Բյութ Քորի Հոունիին, հրդեհից մի քանի մարդ Է մահացել, նրանց ստույգ թիվը ճշտվում Է: Դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:

Մինչ այդ օկրուգի հրշեջ ծառայության ղեկավար Դարեն Ռիդը տեղեկացրել Է, որ տուժել են երկու հրշեջներ եւ տեղի մի քանի բնակիչներ: Պարադայսի բնակչությունը կազմում Է մոտավորապես 27 հազար մարդ:

Հրդեհների կապակցությամբ, որոնք սկսվել են անտառներում, Պարադայսում տարհանվել են հազարավոր մարդիկ: Տեղում աշխատում Է շուրջ 500 հրշեջ: Կրակն արագորեն տարածվում Է սաստիկ քամու եւ չոր եղանակի պատճառով: Տարհանում Է հայտարարված նաեւ օկրուգի մի շարք այլ քաղաքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]