Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Սուրեն Պապիկյանն խորհրդարանական ընտրություններում կղեկավարի  «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կղեկավարի  «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը։

Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը»,- գրել է նա։

ՀՀ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ