Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Նազարբաևը հետաքրքրված երկրներին ՀԱՊԿ անդամ կամ դիտորդ դառնալու կոչ է արել

Նազարբաևը հետաքրքրված երկրներին ՀԱՊԿ անդամ կամ դիտորդ դառնալու կոչ է արել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բոլոր հետաքրքրված երկրներին դառնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործընկեր և դիտորդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Казинформ»-ը:

«Հավաքական անվտանգության խորհրդի նիստում մտքեր ենք փոխանակել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ՝ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում: Օրակարգում ներառված բոլոր հարցերի շուրջ կա փոխըմբռնում: Ընդունված որոշումների ցանկում ուզում եմ հատկապես ընդգծել ՀԱՊԿ գործընկերոջ ու դիտորդի կարգավիճակի իրավական ամրագրումը»,- նշել է Նազարբաևը:

Նրա խոսքով՝ այդ քայլը վկայում է ՀԱՊԿ բաց լինելու, ինչպես նաև կառույցի՝ մյուս երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Նա կոչ է արել հետաքրքրված կողմերին ուսումնասիրել գործընկերոջ ու դիտորդի կարգավիճակ ստանալու ընթացակարգերի իրավական հիմքերը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ