Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես 
դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վանաձորում կորած երեխայի որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:  Ժամը 17:40-ին մթության պատճառով փրկարարների կողմից իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք եւ ժամը 18:00-ին ժամանակավորապես դադարեցվել են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացրել են 3 ուղղություններով:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության ՄՎ-ից 300 աշխատակից, 300 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին:  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Ժամը 14:00-ի դրությամբ Վանաձորի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևմտյան հատվածներում իրականացվում են որոնողական աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են ոստիկանության մարզային վարչության 200 աշխատակից, 30 փրկարար, 350 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]