Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամների ու ստորաբաժանումների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամների ու ստորաբաժանումների 
ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանապետն անդրադարձավ օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները: 

Ոստիկանության պետը անհրաժեշտ համարելով որոշ պարզաբանումներ տալ նախադեպը չունեցող հրամանի կապակցությամբ՝ իր խոսքում կարևորեց ծառայողների աշխատանքային կարգապահությունն ու սրտացավ վերաբերմունքը ծառայության հանդեպ:

Հրամանի որոշ դրույթներ պարզաբանեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա խոսեց մասնավորապես աշխատանքային ժամերի, հանգստի, աշխատանքային կարգապահության, անհետաձգելի աշխատանքների և այլ հարցրերի շուրջ:

Վալերիյ Օսիպյանը հորդորեց ուժեղացնել ծառայությունը առևտրի կենտրոնների, ոսկու շուկաների և այլ մարդաշատ վայրերում: «Փորձը ցույց է տվել, որ դեկտեմբերին ավելանում է հանցագործությունների թիվը: Այս ուղղությամբ պետք է իրականացնել կանխարգելիչ ծավալուն միջոցառումներ»,- նշեց ոստիկանության պետը:
Դիմելով տարածքային բաժինների պետերին` ոստիկանության պետը ևս մեկ անգամ հիշեցրեց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը և, որ արտոնյալներ ոչ մի տեղ չպետք է լինեն:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ոստիկանության պետը հանձնարարեց սկսել աշխատանքը ցուցակների ճշգրտման ուղղությամբ, իսկ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ:

Ոստիկանության պետն անձնակազմին ներկայացրեց ոստիկանությունում կատարվող բարեփոխումների արդյունքում ծրագրված ու իրականացվելիք աշխատանքները:

Շուտով մայրաքաղաքում կստեղծվի շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, այլ կերպ ասած՝ պատրուլ: Կլինեն ծառայողական նոր մեքենաներ, համազգեստ, զենքեր: Այս ստորաբաժանման ծառայությունը ուղղված կլինի թե հասարակական կարգի պահպանմանը և թե ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը: 

Մյուս նորամուծությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած վարորդների նկատմամբ տուգանքների չափերի նվազեցումն ու անցումն է բալային համակարգի:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև աշխատանքում դեռևս տեղ ունեցող որոշ թերությունների ու թերացումների, նշեց դրանց շուտափույթ վերացման անհրաժեշտությունն ու եղանակները և շնորհակալություն հայտնեց ծառայության համար:

Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]