Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀԱՊԿ-ում նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին

ՀԱՊԿ-ում նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ղրղզական Vesti-ն:

Կազմակերպության 2019 թվականի նիստը տեղի կունենա Ղրղզստանում:

Աստանայում նոյեմբերի 8-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարները:

Տեղի է ունեցել մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]