Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Աուտիզմ ունեցող տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են

Աուտիզմ ունեցող տղայի որոնողական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի 12-ամյա բնակիչ, աուտիզմ ունեցող Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանն ասաց, որ տղային դեռ փնտրում են:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Սուլեյմանի դոշ» կոչվող սարալանջում և նախկին քիմիական գործարանի տարածքում: Աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության մարզային վարչության 16 աշխատակից և կորած քաղաքացու հարազատները:

Ժամը 18:00-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: 

Ժամը 14:00-ի դրությամբ Վանաձորի հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևմտյան հատվածներում իրականացվում են որոնողական աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են ոստիկանության մարզային վարչության 200 աշխատակից, 30 փրկարար, 350 կամավոր և կորած քաղաքացու հարազատները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]