Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Սոֆիայի Հայոց տանը կայացել է «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը


ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների շարքում հոկտեմբերի 26-ին Սոֆիայի Հայոց տանը կազմակերպվեց գրող, թատերագիր Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ և Կլեոպատրա»պատմական պիեսի շնորհանդեսը՝ հատուկ այդ նպատակով Բուլղարիա ժամանած հեղինակի մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվութան և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սոֆիայի մասնաճյուղի հետ համագործակցությամբ:

Շնորհանդեսին մասնակցեցին հայ և բուլղարական արվեստի և գրականության գործիչներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Դեսպանը կարևորեց գրքի նշանակությունը Հայաստանի հարուստ պատմական անցյալի նշանավոր էջերն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու գործում: Նա նշեց, որ ուսումնասիրվում է Բուլղարիայի շահագրգիռ կազմակերպությունների և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչների հետ պիեսը բուլղարերեն թարգմանելու, ինչպես նաև՝ Պլովդիվի հայկական ինքնագործ թատերախմբի կողմից այն բեմադրելու ուղղությամբ: Քննարկել է նաև գրքի էկրանավորման հնարավորության հարցը:

Հովհաննես Ներզեթյանը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունն ու այն հիմնարար համամարդկային գաղափարները, որոնք ստեղծագործության միջոցով նա փորձել է հասցնել ընթերցողին: Հանդիպման ավարտին հեղինակը պատասխանեց ներկաների հարցերին:

Հոկտեմբերի 28-ին դեսպանության աջակցությամբ Հովհաննես Ներզեթյանի գիրքը ներկայացվեց նաև Պլովդիվի հայ հասարակությանը: Հեղինակը հանդիպումներ ունեցավ գրականության և արվեստի հայ ներկայացուցիչների հետ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ