Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Google-ը պլանավորում է կրկնակի մեծացնել իր ներկայացուցչությունը Նյու Յորքում. The Wall Street Journal

Google-ը պլանավորում է կրկնակի մեծացնել իր ներկայացուցչությունը Նյու Յորքում. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը պլանավորում Է Նյու Յորքում իր ներկայացուցչությունը ընդլայնել նոր ծառայողական մակերեսների ձեռքբերման ճանապարհով, որոնք կբավականացնեն 12 հազար նոր ծառայողների տեղավորելու համար, ինչը թույլ կտա գործնականում կրկնապատկել ընկերության անձնակազմի թվաքանակը, որը ներկայում աշխատում Է մեգապոլիսում: Այդ մասին, վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, նոյեմբերի 7-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս ավելի վաղ չհրապարակված պլանների իրագործումը, գրում Է հրատարակությունը, թույլ կտա նոր հարթակների գործարկման դեպքում Նյու Յորքում Google-ի աշխատակիցների թվաքանակը հասցնել 20 հազարի: Ներկայում, The Wall Street Journal-ի տեղեկությունների համաձայն, ընկերությունը մոտ Է հաջողությամբ ավարտելու բանակցությունները Մանհեթենում, Ուեսթ Վիլիջի շրջանում՝ Սենթ-Ջոնս թերմինալում գրասենյակային շենքի ձեռքբերման կամ երկարատեւ վարձակալման շուրջ: Մինչեւ 2022 թվականն այնտեղ պլանավորվում Է ավարտել նորոգման եւ կազմակերպչական մյուս աշխատանքները, ինչը թույլ կտա շենքում աշխատատեղեր ստեղծել 8,5 հազար ծառայողների համար՝ հաշվի առնելով ներկայում ընկերությունում ընդունված արտադրական նորմատիվները՝ յուրաքանչյուր աշխատողի համար մոտավորապես 14 քառակուսի մետր:

Բացի այդ, ինչպես հայտնել են հրատարակության աղբյուրները, Google-ում մտադիր են ընդլայնել Նյու Յորքում արդեն ունեցած արտադրական մակերեսները, մասնավորապես, Չելսի Մարկետում, Մանհեթենում՝ 28 հազար քառակուսի մետրով, եւ Փիրս-ում՝ 23 հազար քառակուսի մետր: «Ժամանակի առումով այս վերջին ընդարձակումներն այն բանի վկայությունն են, որ տեխնոլոգիական ընկերությունները արագորեն ներխուժում են երկրի արեւմտյան ծովափի քաղաքներ, որոնք գտնվում են այդ ճյուղի գործառման ավանդական կենտրոնների սահմաններից դուրս»,-գրել Է թերթը:

Բուն ընկերությունում, նշում Է հրատարակությունը, առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս հրապարակումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]