Կատարելագործվում են ՀՀ ԶՈՒ համակարգչային մասնագետների հմտությունները
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչությունում անցկացվել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, ռազմաուսումնական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, զորամասերի էլեկտրոնային փոստը շահագործող համակարգչային մասնագետների հավաք` ՀՀ զինված ուժերի համակարգչային մասնագետների գործնական հմտությունները կատարելագործելու, համակարգչային տեխնիկան ճիշտ սպասարկելու և շահագործելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության ԱԿՀ բաժնի պետ, գնդապետ Ա. Գևորգյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում