Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանն առաջիկայում հանգստի ամենացանկալի վայրը կդառնա աշխարհում. Euromonitor International

Չինաստանն առաջիկայում հանգստի ամենացանկալի վայրը կդառնա աշխարհում. Euromonitor International

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ Չինաստանը հանգստի համար առավել մեծ ժողովրդականություն վայելող վայրը կդառնա աշխարհում ժամանող եւ մեկնող ճանապարհորդների թվով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Guardian-ը՝ վկայակոչելով Euromonitor International ընկերության ուսումնասիրությունը:

Փորձագետների կարծիքով՝ մինչեւ 2030 թվականը Չինաստանը առաջ կանցնի Ֆրանսիայից եւ կդառնա առավել մեծ ժողովրդականություն ունեցող երկիրն աշխարհում, ինչպես նաեւ առաջատարների դիրքերից ԱՄՆ-ին ու Գերմանիային հետ կմղի արտասահման մեկնող ճանապարհորդների թվով:

Հետազոտության հեղինակները հայտարարում են, որ Չինաստանին առաջնությունն ապահովելուն կօգնեն ասիական երկրներից, այդ թվում՝ Թայվանից եւ Հոնկոնգից ժամանող զբոսաշրջիկները, որոնց համար այցագրերի ստացման ընթացակարգը ներկայում պարզեցված Է:

Սպասվում Է, որ մինչեւ 2023 թվականը Չինաստանում կաճի նաեւ ներքին զբոսաշրջությունը. երկրի բնակիչները կկատարեն 6,7 մլրդ ուղեւորություն, ինչը 42,5 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am