Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ղազախական Kaztag գործակալությունը, նիստը բացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Նիստի ընթացքում կլսենք ՀԱՊԿ քարտուղարության տեղեկատվությունը, ամփոփվելու են 2018թ. ՀԱՊԿ-ում Ղազախստանի նախագահության արդյունքները, քննարկվելու են մեր երկրներում հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերը: Ղրղզական կողմը կներկայացնի ՀԱՊԿ-ում նախագահության առաջնահերթությունները, քանի որ նախագահությունն անցնում է այդ երկրին»,-ասել է Նազարբաևը:

Նիստի առաջին մասը կանցնի նեղ կազմով, որը փակ կլինի լրատվամիջոցների համար: Այնուհետև նիստը կշարունակվի ընդլայնված կազմով, որը բաց է լինելու լրատվամիջոցների համար: Նիստի ավարտից հետո սպասվում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հանդիպումը լրագրողների հետ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]