Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շանհայում ամբողջովին ադամանդներով պատված կոշիկներ են ցուցադրել

Շանհայում ամբողջովին ադամանդներով պատված կոշիկներ են ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայում միջազգային ներմուծական ԷՔՍՊՕ-ում ամբողջովին ադամանդներով պատված կոշիկներ են ցուցադրել: Այն տեսնելու համար մարդիկ հերթ են կանգնում մի քանի ժամ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել Է Genevant ընկերության ներկայացուցիչ Չեն Պինյույը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր գլխավոր ցուցանմուշն այստեղ մի զույգ վարդագույն կոշիկն Է՝ 30 մլն յուանով (4,3 մլն դոլար), ինչպես դուք կարող եք տեսնել, դրանք ամբողջովին պատված են ադամանդներով»,-ժպտալով ասել Է նա: Չեն Պինյույի խոսքով՝ ընդամենը կոշիկների վրա մոտավորապես 10 հազար վարդագույն ադամանդներ են՝ տարբեր չափերի: «Դա նոր մոդել Է, դիզայնի մշակման համար պահանջվել Է շուրջ մեկ տարի, իսկ ադամանդների սեւեռակման գործընթացը տեւել Է գրեթե 360 ժամ, որովհետեւ անհրաժեշտ Է լիովին վստահ լինել այն բանում, որ յուրաքանչյուր ադամանդ հիանալի նստած Է իր տեղում»,-ասել Է նա: Կոշիկները կարող են ձեռք բերել բոլոր ցանկացողները. նրանք ընդամենը պետք Է ի վիճակի լինեն վճարել դրանց դիմաց:

Ինչ վերաբերում Է կոշիկը վարձույթով վերցնելու հնարավորությանը, ապա, Չեն Պինյույի խոսքով, առայժմ այդպիսի օպցիա չի նախատեսված: Ստենդի վրա ներկայացված կոշիկը միակ զույգն Է աշխարհում, յուրաքանչյուր մոդել թողարկված Է միայն մեկ օրինակով, պատմել Է գործակալության զրուցակիցը: Բայց եթե այն ձեռք բերել ցանկացողին հարմար չգա կոշիկի չափսը, ընկերությունը կարող Է պատրաստել մեկ այլ զույգ: Սակայն այն արդեն ուրիշ կլինի քաշի, չափսի, գույնի եւ քարերի դասավորության առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]