Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱԺՄ-ն չի մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԱԺՄ-ն չի մասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունն այս մասին հայտարարություն է տարածել:

Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նոր Սահմանադրությունը, քաղաքական նոր իրավիճակը պարտադրում և տալիս է հնարավորություն հզոր, գաղափարական-ծրագրային կուսակցությունների վերականգմանը, ստեղծմանը և զարգացմանը:

«Մենք կգնանք այդ ճանապարհով: Պահի հրամայականով ստեղծված փոքր կուսակցությունների դաշինքների ժամանակն անցել է: Ընտրությունների ավարտից հետո ԱԺՄ-ն կնախաձեռնի կուսակցության համալրման և զարգացման ծրագիր` նպատակ ունենալով նորից ստանձնել պետության մեջ այն դերակատարումը, որն ունեցել է սկզբնական շրջանում»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]