1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ինդոնեզիայում Lion Air-ի ինքնաթիռը թեւով հարվածել Է լապտերասյունին

Ինդոնեզիայում Lion Air-ի ինքնաթիռը թեւով հարվածել Է լապտերասյունին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում Lion Air բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել Է 145 ուղեւոր, թեւով լապտերասյանն Է հարվածել Սումատրա կղզու օդանավակայանում, չվերթի թռիչքը չեղարկվել Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Jakarta Post թերթը: Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 7-ի երեկոյան: Boeing 737-900 ER ինքնաթիռը պետք Է մեկներ Տանգերանգի «Սուկառնո Հաթա» օդանավակայան: Հրատարակության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով օդանավում եղած մարդկանցից ոչ ոք չի տուժել: Ինչպես հայտնել Է Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, միջադեպի պատճառով ինքնաթիռի օդաչուները հետաքննության ընթացքում հեռացված են աշխատանքից:

Lion Air ավիաընկերության ներկայացուցիչը պատահածը կապել Է գետնի վրա աշխատող անձնակազմից օդաչուների ստացած ոչ ճիշտ ցուցումների հետ: Ավելի վաղ Lion Air ինդոնեզական ավիաընկերության եւս մեկ ինքնաթիռ, որը հոկտեմբերի 29-ի առավոտյան մեկնել Էր Ջակարտայից, թռիչքից 13 րոպե անց ծովն Էր ընկել Արեւմտյան Ճավայի ափամերձ շրջանում: Աղետի պատճառներն առայժմ պարզված չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]