1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման համար հատկացվեց 81 մլն 294 հազար դրամ

«Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման համար հատկացվեց 81 մլն 294 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Սփյուռքի նախարարությանը հատկացրեց 81 մլն 294 հազար դրամ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում:

«Նախատեսվում է Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Սփյուռքի նախարարությանը հատկացնել 81 մլն 294 հազար դրամ: Գումարը խնայվել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման և «Արի տուն» ծրագրերի համախմբմամբ իրականացված միջոցառումների արդյունքում»,- նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս ծրագրի միջոցով հարյուրավոր ձեռնարկատերեր հստակ պատկերացում կկազմեն, թե ինչպես են տեղափոխվելու ՀՀ, և ինչ փաստաթղթաշրջանառություն է նրանց սպասում: 

«Նպատակն է Սփյուռքի հայազգի ձեռնարկատերերի համար հնարավորություն ստեղծել Հայաստանում խթանելու ստարտափ էկո համակարգի կայացումը, ներդնելու նորարարական տեխնոլոգիաներ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում: Ծրագիրը կնպաստի նաև հայրենադարձության խթանմանը:

Հատկացված 81 մլն 294 հազար դրամից 45 մլն դրամը կտրամադրվի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության վերաբերյալ պայմանագրի հիման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]