1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամ կտրամադրվի՝ բնակարան գնելու նպատակով

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամ 
կտրամադրվի՝ բնակարան գնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զին­ծա­ռա­յողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:

«Նախատեսվում է զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զին­ծա­ռա­յողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի իրա­կա­նա­ցման համար անհատույց ֆի­նան­սա­­կան աջակցության տրամադրել սե­փա­կանության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռ­ք ­­բերելու նպա­տա­­կով»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Ծրագրով նախատեսված 500 մլն դրամ հատ­­­­կացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացվել է 75 մլն 195 հազար դրամ արժեքով 7 բնակարանների ձեռքբերում և նախատեսվում է իրականացնել 424 մլն 805 հազար դրամ արժեքով 55 ըն­տա­նիքների անհատույց պետական ֆինանսական աջակ­ցության գծով բնա­կա­րան­­ների գնման վկայագրերի տրամադրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]